Երեկ արտառոց զարգացում է տեղի ունեցել ամերիկյան Մայամիում ընթացող ATP-ի «Մասթերս» շարքի գերմրցաշարի կիսաեզրափակիչներում։
4.7 մլն դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարի եզրափակիչ են դուրս եկել իսպանացի Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը։ Սակայն նրանք դա արել են՝ առանց որևէ հարված կատարելու գնդակին կիսաեզրափակիչներում։ Բանն այն է, որ նրանց մրցակիցները՝ չեխ Թոմաշ Բերդիխն ու ճապոնացի Կեի Նիշիկորին վնասվածքների պատճառով հրաժավել են դուրս գալ կորտ։
Եզրափակիչը կկայանա վաղը։