Իսպանացի Ռաֆայել Նադալը Լոնդոնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կողմից ստացել է տարվա առաջին ռակետի եւ «Տարվա վերադարձ» մրցանակները:
Հիշեցնենք, որ այս տարի 27-ամյա Իսպանացին նվաճել է 10 տիտղոս՝ հաղթելով նաեւ «Ռոլան Գարոսում», US Open-ում եւ 5 «Մասթերս» շարքի մրցաշարերում: Այս օրերին նա մասնակցում է Լոնդոնում ընթացող թենիսի ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին, որտեղ ապահովել է կիսաեզրափակիչի ուղեգիր:
Աղբյուրը` sport.news.am