ATP դասակարգմամբ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Պեկին մեկնելու ճանապարհին կարճ ժամանակով հանգրվանել է Հարավային Կորեայում: Այստեղ նա մասնակցել է իր հովանավոր KIA Motors-ի կազմակերպած միջոցառմանը:
Հարկավոր է նշել, որ այն երեխաները, որոնց հետ Նադալն անցկացրել է մասթեր-կլաս, որպես գնդակ մատակարարողներ հանդես են գալու Australian Open-ին, իսկ միջոցառումը նվիրված էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի պրոմո-տուրին: