ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից araratnews.am-ին հայտնեցին, որ ՀՀ երիտասարդության և սպորտի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդու` Դավիթ Վարդանյանի նկատմամբ կիրառվել է կալանք: Դավիթ Վարդանյանը մեղադրվում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվել է հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում: