տուն Լուրեր Յուրի Վարդանյանի որդին ընդունել է իր մեղքը

Յուրի Վարդանյանի որդին ընդունել է իր մեղքը

388
0

100

Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդին՝ Դավիթ Վարդանյանը ընդունել է իր մեղքը մասնակի: Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Վահան Հայրապետյանը, իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չի հայտնել: Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում՝ իրօգտագործման նպատակով:

Հարցին, թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել Դավիթ Վարդանյանը, փաստաբանը պատասխանել է.«Խոշոր չափերի»:

Իսկ թե՝ նախարարը հետաքրքրվո՞ւմ է քննության ընթացքով կամ միջամտո՞ւմ է գործի քննությանը, փաստաբանը պատասխանել է. «Յուրի Վարդանյանին անգամ ես չեմ տեսնում, ի՞նչ միջամտելու մասին է խոսքը»:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը,  պատժվում է ազատազրկմամբ`  2-6 տարի ժամկետով) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝  4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին  քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է: Դավիթ Վարդանյանը հոկտեմբերի 29-ին դիմում է գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here