Ֆրանսիայի հավաքականի նախկինում հայտնի կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը կարծում է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտն է։ Նրա համոզմամբ՝ փարիզցիները հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր որակները ունեն ։
«ՊՍԺ-ն իմ ֆավորիտն է,- Ջորկաեֆի խոսքերն է մեջբերել L’Equipe-ը։- Այդ թիմի ուժը զգացվում է։ Նման զգացողություններ են առաջացնում «Ռեալը» և «Բարսելոնան»։ Իր աշխատանքից հաջողությամբ է գլուխ հանում ՊՍԺ-ի մարզիչ Լորան Բլանը։ Հուսով եմ, նա կմնա թիմի ղեկին»։
Հիշեցնենք. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչին ՊՍԺ-ն հանդիպելու է «Բայերի» հետ։