տուն Սպորտ Յուրի Ջորկաեֆը կարևոր պաշտոն է ստացել

Յուրի Ջորկաեֆը կարևոր պաշտոն է ստացել

126
0

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը դարձել է ՖԻՖԱ-ի հիմնդրամի ղեկավար: Այդ մասին տեղեկանում ենք lequipe.fr-ից, որը հղում է կատարում ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:

51-ամյա հայ մարզիկը ղեկավարելու է 2018 թվականին հիմնադրված ֆոնդը, որի խնդիրն է սոցիալական նախագծեր իրականացնել ամբողջ աշխարհում և վերականգնել մարզական ենթակառուցվածքները:

2006 թվականին կարիերան ավարտած աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի աշխատավայրը լինելու է Ցյուրիխում` ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում: 2014 թվականին Ջորկաեֆը սեփական հիմնադրամն էր բացել, որը զարգացման մի քանի նախագծեր է իրացրել:

Armfootball.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here