տուն Սպորտ Յուրգեն Կլոպը համաձայնեց ՈՒԵՖԱ-ի որոշման հետ

Յուրգեն Կլոպը համաձայնեց ՈՒԵՖԱ-ի որոշման հետ

370
0
Jurgen+Klopp+Borussia+Dortmund+Training+Session+xRJswOX6OUDlԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում բողոքարկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա հանդիպմանը իր մասնակցության որակազրկման որոշումը,- հաղորդում է Euronews գործակալությունը:Հիշեցնենք, որ 46-ամյան մարզիչը պատժվել է, քանի որ «Բորուսիա» — «Նապոլի» խաղի ժամանակ կոպիտ ձևով արտահայտել է իր դժգոհությունը պահեստային մրցավարին խաղի գլխավոր մրցավարի կայացրած որոշման առնչությամբ: Դրա հետևանքով նա կարմիր քարտի արժանացավ և լքեց խաղադաշտը:

 

Անցած շաբաթ «ՈՒԵՖԱ-ն» որոշում կայացրեց երկարացնել Կլոպի որակազրկումը ևս մեկ խաղով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here