Միանգամից մի քանի գերմանական ակումբ հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Championat.com կայքի տեղեկություններով` Բունդեսլիգայի թիմերն ուշադիր հետևում են Յուրայի հաջողություններին թե՛ «Սպարտակում» և թե՛ Հայաստանի ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Մովսիսյանը «Անիի» հետ խաղում (0:1) դարձել է իր թիմի հաղթական գոլի հեղինակ, իսկ Հայաստանի հավաքականի երկու խաղերում դարձել է երկու գոլի հեղինակ` գրավելով Բուլղարիայի և Իտալիայի դարպասները: