տուն Սպորտ Յուրա Մովսիսյանն այս տարի կարող է դուրս չգա խաղադաշտ

Յուրա Մովսիսյանն այս տարի կարող է դուրս չգա խաղադաշտ

289
0

yura_movsisyan

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այս տարի կարող է այլևս դուրս չգա խաղադաշտ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Սպարտակի» բժշկական վարչության ղեկավար Միխայիլ Վարդապետովն ասել է, որ Յուրան նախկինում էլ ունեցել խնդիրներ մենիսկի հետ: Բացառված չէ շտապ արտրոսկոպիկ միջամտությունը: Սակայն դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այս տարի նա կմասնակցի «Սպարտակի» խաղերին:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Յուրա Մովսիսյանը 3 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը, իսկ նրա թիմը հաղթել է 4:2 հաշվով: Խաղի ընթացքում Յուրան փոխարինվել է ծնկի շրջանում ունեցած ցավերի պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here