տուն Սպորտ Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևում Սպարտակին (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևում Սպարտակին (տեսանյութ)

93
0

Untitled

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում այսօր կայացավ կենտրոնական «Սպարտակ» — «Զենիթ» հանդիպումը:  Մոսկովյան թիմի պարտության դեպքում այն կարող էր զգալի հետ մնար առաջատար «Զենիթից» և գործնականում կզրկվեր չեմպիոնության համար պայքարից։

Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կերժակովը:

Սակայն 34-րդ, 45-րդ և 48-րդ րոպեներին մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին հաջողվեց ձևակերպել հեթ-տրիկ՝ 12 գոլով գլխավորելով Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը։ ի Վերջո, խաղն ավարտվեց 4:2 հաշվով, ինչը թույլ տվեց «Սպարտակին» 33 միավորով հանգրվանել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում և ընդամենը երեք միավոր զիջել առաջատար «Զենիթին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here