«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո (0:1) պատմել է թիմի հարձակվող Յուրի Մովսիսյանի վնասվածքի մասին:
«Մովսիսյանի հարցով որոշվել էր, որ նա կմասնակցի այս խաղին, սակայն բաց կթողնի վերջին երկու հանդիպումները: Յուրային կվիրահատեն: Այս խաղում նա որոշեց մի քիչ էլ դիմանալ, ներարկումների հաշվին խաղալ»,- հայտնել է Կարպինը: