Վնասվածքի պատճառով ԱՄՆ մեկնած «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բարեհաջող վիրահատվել է։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարտապետովի խոսքերով՝ ծնկահոդի վիրահատությունն ավարտվել է Երևանի ժամանակով 06։00-ին և ունեցել է հաջող ընթացք։
Այժմ հայտնի չէ, թե որքան կտևի մեր ֆուտբոլիստի ապաքինումը։