Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ-ը, որտեղ Լոս Անջելոսի կլինիկաներից մեկում կենթարկվի վիրահատության: Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովն ասել է, որ վաղը բժիշկները կհետազոտեն վնասված ծունկը, որից հետո Յուրան կվիրահատվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Զենիթի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելուց հետո: