Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում ծունկն այսօր վիրահատել են Լոս Անջելոսի կլինիկաներից մեկում, շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներից բարեմաղթանքների համար, ինչի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ծնկիս վիրահատությունն այսօր լավ ընթացավ: Շնորհակալություն բոլոր բարեմաղթանքների և աղոթքների համար: Աստված պահապան»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Զենիթի» հետ հանդիպման ժամանակ: Այդ խաղում Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ մոսկովյան թիմը հաղթել էր 4:2 հաշվով: