«Կրասնոդարն» այսօր սկսեց ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստի քվերակությունը:
Առաջադրված 9 թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Ներկայումս հարձակվողը 10 տոկոս ձայներով ընթանում է երրորդ տեղում:

«Ցլերը» նշում են, որ մեկ համակարգչից (կամ հեռախոսից) կարելի է օրական մեկ անգամ քվերակել: Հարցումը փակվելու է դեկտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 17:00-ին:
Քվերկաթյանը կարող եք մասնակցել «Կրասնոդարի» պաշտոնական կայքից գլխավոր էջում (ներքևի հատվածում):