տուն Լուրեր Յուրաքանչյուր փոքր երկիր ինչ-որ մեծ երկրի հետ ապրում է. Սերգեյ Դանիելյան

Յուրաքանչյուր փոքր երկիր ինչ-որ մեծ երկրի հետ ապրում է. Սերգեյ Դանիելյան

150
0

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Սերգեյ Դանիելյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ՀՀ Մաքսային միությանը միանալու մասին, և հնարավոր են արդյոք միանալու դեպքում մշակութային սահմանափակումներ, ասել է. «Յուրաքանչյուր փոքր երկիր ինչ-որ մեծ երկրի հետ ապրում է: Ուղղակի մեր բախտը չի բերում, որ մերը Ռուսաստանն է: Վրացիների բախտը բերեց, տեսեք ԱՄՆ-ի հետ են ու երկիրը մի քանի տարվա մեջ աճեց, արդեն Եվրոպա է: Իսկ մենք կմնանք գեղ, որովհետև  Ռուսաստանը դեմոկրատիկ երկիր չէ` իր հավերժ նախագահով: Բայց մենք ուրիշ ելք էլ չունենք ու դա ցավալի է, իհարկե ես հարգում եմ ռուսական մշակույթը, մեծացել եմ այդ մշակույթի ներքո, բայց Ռուսաստանի հետ կմնանք գեղ»:

Իսկ այն հարցին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեպքում  կկանգնի՞ երիտասարդության կողքին, պատասխանում է.«Մասնակցել եմ, անգամ տեղափոխել եմ մարդկանց, անգամ նկարահանվել եմ տեսահոլովակում: Սակայն մենք պայքարում ենք հետևանքի, ոչ թե պատճառի դեմ: Գազի գինը բարձրացվեց, դրա համար բարձրացվեց տրանսպորտինը, իսկ մենք պայքարում ենք միայն տրանսպորտի թանկացման դեմ: Ես կուզեմ նորմալ տրանսպորտ լինի, ես դրան դեմ չեմ: Սակայն թոշակառուն պետք է այլ ձև վճարի, ազատամարտիկը այլ ձև, ես կարող եմ 300 վճարել: Իհարկե,  կկանգնեմ երիտասարդության կողքին: Սակայն տրանսպորտը պետք է թանկացվի, չի կարող նորմալ տրանսպորտը արժենալ մեկ կարկանդակի չափ, սակայն 30000 հազար ստացողը չի կարող վճարել ավել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here