տուն Քաղաքական Վայոց ձորի նորանշանակ մարզպետը կշարունակի՞ զբաղվել փաստաբանությամբ

Վայոց ձորի նորանշանակ մարզպետը կշարունակի՞ զբաղվել փաստաբանությամբ

285
0

Յուրաքանչյուր բռնության դեմ եմ։ Ճիշտ կլինի, որ ՔԿ-ն իր ենթադրությունները ձեզ ասի։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վայոց ձորի նորանշնակ մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Նա նշեց, որ նախքան մարզպետ դառնալը փաստաբան է եղել և տարբեր իրավական գործերի շրջանակներում առնչվել է նախկին մարզպետի հետ, բայց այդ հարաբերությունները չեն խանգարի իր աշխատանքին։

Դիտարկմանը, որ մարզպետը հրաժարական տվեց ծեծի հետ կապված միջադեպից հետո, իր նշանակումը որքանով է արդարացված, երբ այդ խորհրդականի փաստաբանն է, ձևական չի՞ արդյոք մարզպետի հրաժարականը, Գրիգորյանը պատասխանեց․ «Ըստ էության, մարզպետն է որոշել հրաժարական տալ, պարոն Սարգսյանը մեկնաբանել է, թե ինչի համար է հրաժարական տվել, և դա չի կարող ձևական բնույթ կրել»։

Ինչ վերաբերում է մարզպետի նախկին խորհրդականի պաշտպան լինելու հանգամանքին, ասաց, որ չի շարունակի զբաղվել փաստաբանությամբ, կդիմի պալատ՝ արտոնագիրը կասեցնելու համար։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց փոխգնդապետի հետ կապված ծեծի միջադեպից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here