տուն Քաղաքական Միջազգային Յուտա և Ինդիանա նահանգները թույլատրեցին նույնասեռական ամուսնությունները

Յուտա և Ինդիանա նահանգները թույլատրեցին նույնասեռական ամուսնությունները

86
0

File photo of plaintiffs talk outside the courthouse after a federal appeals court heard oral arguments on a Utah state law forbidding gays and lesbians from marrying in Denver

Ամերիկյան Յուտա և Ինդիանա նահանգները այսուհետ իրենց տարածքում կթույլատրեն միասեռական ամուսնությունները։ Այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ տեղեկացնելով, որ համապատասխան որոշումներ են կայացրել երկու նահանգների վերաքննիչ դատարանները։

Ինդիանայում դատավոր Ռիչարդ Յանգը որոշել է, որ հակասահմանադրական է միասեռականների ամուսնությունների արգելքը։ Նրա կարծիքով՝ չի կարելի մարդկանց զրկել նրանց ֆունդամենտալ իրավունքից միայն այն պատճառով, որ «նրանք միմյանց ընտրել են միայն սիրո համար»։ Այս որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Նույն որոշումն է կայացվել նաև Յուտայի վերաքննիչ դատարանում։ Սակայն այստեղ նույնասեռական ամուսնություններն առայժմ չեն գրանցվի, քանի որ համապատասխան հայց է ներկայացվել ԱՄՆ գերագույն դատարան։