ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատը որոշում է կայացրել Ադրիան Մուտուի հարցով: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Պալատը պարտադրել է «Յուվենտուսին» և «Լիվորնոյին»21 մլն եվրոյի փոխհատուցում վճարել «Չելսիին» վնասների համար: 2005 թվականի հունվարին Մուտուն պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ, իսկ տրանսֆերն իրականացվել էր «Լիվորնոյի» միջոցով, որպեսզի թուրինյան ակումբը խուսափի ոչ ԵՄ անդամ երկրների քվոտան գերազանցելուց: Սակայն մինչ այդ, 2004 թվականին, Մուտուի արյան մեջ հայտնաբերվել էր խթանիչ, և «Չելսիի» ու Մուտուի պայմանագիրը խզվել էր: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ պայմանագրի խզումից հետո իտալական ակումբները ստացել են օգուտ, ինչի մի մասը պետք է փոխանցել լոնդոնյան ակումբին: