տուն Քաղաքական Միջազգային Յուշչենկոն խնդրում է Եվրոպային փրկել Ուկրաինան Ռուսաստանից

Յուշչենկոն խնդրում է Եվրոպային փրկել Ուկրաինան Ռուսաստանից

139
0

C41B10A2-82AB-4832-97A7-945F6E6F5526_mw1024_n_s

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հեղինակավոր The Financial Times թերթում տպագրված իր հոդվածում դիմել է Եվրոպային՝ փրկելու Ուկրաինան կայսերական մղձավանջից։

Նախկին նախագահը գրում է, որ ուկրաինացիներն արդեն հայտնել են իրենց աջակցությունը եվրաինտեգրմանը։ Իսկ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը երկարատև քայլ է աշխարհաքաղաքական առումով, այն թույլ կտա ամրապնդել ժողովրդավարությունը Եվրոպայում և վերականգնել պատմական արդարությունը Ուկրաինայում՝ որպես եվրոպական պետություն։

Յուշչենկոն նշում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել խորհրդային մոդելը մաքսային միության կամ եվրասիական տնտեսական տարածքի տեսքով, սակայն այդ կառույցներն ունեն մեկ նպատակ՝ Ռուսաստանին հանձնել ինքնիշխանությունը և կոտրել Ռուսաստանի հարևանների մրցունակությունն արտադրական ոլորտներում։

Յուշչենկոն մեղադրել է Եվրոպային, որ Ռուսաստանի ճնշմանը Եվրոպան չպատասխանեց համապատասխան տնտեսական աջակցությամբ։ Ըստ նրա՝ Եվրոպան պետք է տնտեսական օգնություն ցուցաբերի Ուկրաինային և դատապարտի Ռուսաստանի անթույլատրելի գործողությունները։ Յուշչենկոն Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը դիտում է որպես վատագույն սցենար ուկրաինացիների, նրանց պետության և Եվրամիության համար, որպես ժողովրդավարության և կայունության տարածքի հանդեպ ոտնձգություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here