տուն Քաղաքական Միջազգային ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում հումանիտար աղետի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում հումանիտար աղետի մասին

241
0

UNICEF1

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, որտեղ արդեն մի քանի շաբաթ է քաոս է տիրում պետական հեղաշրջման հետևանքով, գտնվում է հումանիտար աղղետի շեմին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սուլեյման Դիաբատեն ասել է, որ գերբնակեցված ճամբարները, ուր հավաքվել են տարբեր շրջաններից այստեղ ժամանած փախստականները, լուրջ վտանգ են ներկայացնում հատկապես երեխաների համար, քանի որ չկա նույնիսկ որակյալ խմելու ջուր։ Մանկական այդ հիմնադրամն արդեն հայտնում է կարմրուկի հիվանդության դեպքերի մասին։

Բացի այդ, երկրում շարունակվում են քրիստոնյա և մուսուլման բնակչության բախումները։ Գրեթե 100 հազար մարդ է կուտակվել երկրի մայրաքաղաք Բանգիի օդանավակայանի մերձակայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here