Երեկ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կրկին պարտություն է կրել և կրկին՝ խոշոր հաշվով։ Այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդին» 0։3 հաշվով պարտության են մատնել համաքաղաքացիները՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ սա երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունն է սեփական հարկի տակ։ Նախորդ անգամ «Յունայթեդի» նկատմամբ նույն հաշվով առավելության էր հասել «Լիվերպուլը»։ Նման բան «մանկունիանցիների» հետ տեղի չէր ունեցել 1962 թվականից հետո, երբ նրանք պարտվել էին «Բարնլիին» և «Բլեքբերնին»՝ համապատասխանաբար 2։5 և 0։3 հաշիվներով։
Բացի այդ, այս մրցաշրջանում Դևիդ Մոյեսի սաները սեփական հարկի տակ կրում են 6-րդ պարտությունը, ինչը տեղի չէր ունեցել 1951 թվականի ի վեր։