Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին` ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով «մանկունիանցիների» անվանի ֆուտբոլիստ Ռայան Գիգզին:
Մամուլում շրջանառվող լուրերից պարզ է դառնում, որ անգլիական ակումբի ղեկավարությունը հաջորդ մրցաշրջանում թիմի ղեկին տեսնում են Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Անգլիական մամուլի փոխանցմամբ` նախկինում Կլոպը կտրուկ դեմ է եղել նման հնարավորությանը, սակայն ներկայում պատրաստ է քննարկել այդ հարցը:
Goal.com կայքի անվանի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հրապարակել է այս թեմայով իր աշխատանքը` պատկեելով, թե ինչպես են Գլեյզերները փորձում կոտրել գերմանական ակումբի մարզադաշտի պատը, որի հետևում թաքնվում է Կլոպը: