Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի բանտից։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Գերագույն ռադան այսօր որոշում է կայացրել Տիմոշենկոյի ազատ արձակման հարցով Ուկրաինայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Համապատասխան որոշմանը «կողմ» են քվեարկել 322 պատգամավորներ՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։
Ուկրաինայի խորհրդարանի նորընտիր խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը նման որոշումը բացատրել է նրանով, որ Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Յուլիա Տիմոշենկոյին վտանգ է սպառնում», — նրա խոսքերն է փոխանցում «Կորեսպոնդենտը»։