տուն Քաղաքական Միջազգային Յութուբյան նոր հիթ. Hangover (տեսանյութ)

Յութուբյան նոր հիթ. Hangover (տեսանյութ)

62
0

rsz_psy-ft-snoop-dogg-hangoverՀարավկորեացի երգիչ PSY-ը (Պակ Չէ Սան), ով իր «Gangnam style» երգով իսկական հեղաշրջում է կատարել Youtube-ում՝ գերազանցելով դիտելիության բոլոր ռեկորդներն ու հատելով 2 միլիարդի սահմանագիծը, յութուբյան նոր «ռումբ» է թողարկել:

Խոսքն այս անգամ հայտնի ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Քելվին Քորդոզար Բրոդուս կրտսեր) հետ համատեղ թողարկած «Hangover» երգի մասին է:

Երգի հոլովակն ինտերնետում է հայտնվել այսօր և մի քանի ժամվա մեջ հասցրել է հավաքել 9 միլիոնից ավելի դիտում: Այս պահին հոլովակի դիտումների թիվը հավասար է 9,279,827-ի: