տուն Քաղաքական Միջազգային Յուանը դուրս է գալիս արևմտյան ֆինանսական հարթակներ

Յուանը դուրս է գալիս արևմտյան ֆինանսական հարթակներ

73
0

B971E1E2-E3BF-41D6-865A-69C089DA17A4_mw1024_n_s

Անգլիայի բանկն ու Չինաստանի ժողովրդական բանկը շուտով կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով չինական յուանն ավելի կմոտենա արևմտյան ֆինանսական հարթակներին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի խոսքերով` կառավարությունն անցած երեք տարվա ընթացքում ջանքեր է գործադրել, որպեսզի Լոնդոնը դառնա չինական արտարժույթի վաճառքի արևմտյան խոշորագույն կենտրոն:

Ներկայում յուանը համարվում է աշխարհի 9-րդ ամենաշատ պահանջարկն ունեցող արտարժույթը: Սակայն այն զգալի զիջում է դոլարին: