տուն Հասարակություն Առողջապահություն Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով. նրա շփման շրջանակում վարակվածներ չկան

Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով. նրա շփման շրջանակում վարակվածներ չկան

1338
0

Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին  Այդ մասին հայտնում է   Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Փառք Աստծո, ուրիշ ոչ ոք չի վարակվել: Բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել: Մոմավաճառը մոտ 60 տարեկան տղամարդ է, նրա վիճակը այս պահին լավ է»,- ասաց Միքայել եպիսկոպոսը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի,  28 պացիենտ մահացել է: