տուն ժամանց Շոու-բիզ Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու. Անաստասիա Վոլոչկովա

Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու. Անաստասիա Վոլոչկովա

349
0

44-ամյա՝ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան անցած տարվա ընթացքում բավականին փոխվել է՝ տեղեկացնում է woman.ru կայքը:

Անաստասիան ծննդյան 44-րդ տարեդարձի առթիվ «Single» կարաոկե ակումբ է հրավիրել լրագրողներին և հարցազրույց տվել «КП» հրատարակությանը, որում խոստովանել է, որ շուտով հարսանիք է լինելու:

Հարսանեկան արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին` 20.10.2020-ին: Չնայած, որ հարսանիքից դեռ գրեթե մեկ տարի կա, Անաստասիան արդեն սկսել է աշխատել բոլոր մանրուքների վրա:

«Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու»,- խոստովանել է բալետի պարուհին:

«Բախտս բերել է` կողքիս հրապուրիչ գործարար է, նա մի քիչ փոքր է ինձնից: Եվ, որ ամենակարևորն է, երեխաներ չունի, նախկին կանայք չունի: Նա միայն իմն է»,- հայտարարել է Վոլոչկովան: