Արդեն տեղեկացրել ենք, որ «Մեծ ութնյակի» յոթ երկրներ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով հրաժարվել են մեկնել Սոչիի գագաթնաժողովին։
Առաջիկա շաբաթների ընթացքում «Մեծ յոթնյակը» մտադիր է անցկացնել առանձին գագաթնաժողով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերին։ «Ես խոսել եմ նախագահ Օբամայի հետ անցած հանգստյան օրերին, և առաջարկել եմ դա, գիտեմ, որ ներկայում G7-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընթանում են բանակցություններ առաջիկա շաբաթներին նման գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ», — ասել է Հարփերը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը, երեկ մեկնաբանելով գագաթնաժողովին 7 երկրների նախագահների՝ մասնակցելուց հրաժարվելը, ասել է, որ Ռուսատսանը պատրաստ է նրանց ընդունել, բայց «եթե չեն ցանկանում գալ, թող չգան»։