Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կողմ է երկրի Սահմանադրությունում ամրագրել տեղի իշխանությունների իրավունքը՝ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և այլ լեզուներին` ապահովելով ուկրաիներենի կարգավիճակը, որպես միակ պետական լեզվի: Այս մասին ասվում է վարչապետի հայտարարության մեջ, որը նվիրված է Հաղթանակի օրվան:
«Այն շրջաններում, որտեղ բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, այն կունենա տարածաշրջանային իրավական կարգավիճակ: Փաստորեն, ներկայում էլ գործող օերնքում ռուսերենն այդ շրջաններում ունի նույն կարգավիճակը, ինչ ուկրաիներենը», — ասել է Յացենյուկը
Յացենյուկը հայտարարության մեջ շեշտել է, որ Ժնևյան համաձայնագրերով և անձնական նախաձեռնությամբ Ուկրաինայի Սահմանադրության հարցով սկսվել են համազգային քննարկումներ: