Պաղեստինի ազգային ինքնավարության նախկին ղեկավար Յասիր Արաֆաթի կինը՝ Սուխա Արաֆաթը հայտարարել է, որ ինքը գիտի, թե ով է թունավորել իր ամուսնուն։ Սուխան առայժմ չի հնչեցրել նրա անունը, սակայն նշել է, որ դա Արաֆաթի մերձավորներից մեկն է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Թույնը լցրել են ապուրի մեջ։ Երբ Աբու Ամարը (Արաֆաթի մականունն է — խմբ․) կերավ ապուրի առաջին գդալը, նա հանկարծակի վեր թռավ, կարծես նա հոսանքահարվեց, գդալը գցեց սեղանին ու վազեց բաղնիք», — ասել է Սուխան։ Մեկ ամիս անց Արաֆաթը մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արաֆաթի արտաշիրիմումից հետո փորձագետները փաստել են, որ Արաֆաթը թունավորվել է՝ հնարավոր է՝ ռադիոակտիվ նյութերով։