«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փոխանցել է բրիտանական Lancet ամսագրի հաղորդած տեղեկությունն այն մասին, որ Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթին թունավորել են: Այս եզրակացության է եկել շվեյցարացի բժիշկների հետազոտող խումբը: Նրանց կարծիքով, Արաֆաթը, հնարավոր է, թունավորվել է պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութով:
Հիշեցնենք, որ Յասիր Արաֆաթը մահացել էր 2004-ի նոյեմբերի 11-ին Փարիզի մոտ գտնող զինվորական հիվանդանոցում: