Հիշում եք, որ դեռ ոչ վաղ անցյալում` անցյալ տարի գարմանն այս օրերին, գրեթե բոլորիս տանը մի փունջ յասաման ծաղկամանի մեջ զարդարում էր սեղանը: Եվ գարնան անուշաբույրը տարածվում էր տնով մեկ:
Երանելի ժամանակներ էին: Բան չեմ ասում, հիմա էլ գարուն է` սիրուն, բայց մի քիչ անձրևախառն. մեկ արև, մեկ՝ անձրև։ Բնությունն էլ գիտի ինչ է անում: Չի նեղացնում ոչ մեկիս: Երբ մարդիկ շատանում են փողոցներում, արևը խռովում է, սկսում է լաց լինել. կորոնավիրուսն իրենց էլ է հատուկ հրահանգ տվել: Լավ, կատակը մի կողմ:
Ինչևէ: Մենք էլի տանն ենք: Ոչ արևին ենք խանգարում, ոչ` անձրևին:
Հա, յասամանները: Խոսքս կիսատ մնաց: Երեկ ասացի՝ գնամ տան համար հաց առնեմ: Գիտեք` ամեն բան օրենքով, կարգով: Անձնագիրս ու տեղաշարժման թերթիկն էլ գրպանումս: Մեկ էլ աչքս ընկավ ծաղկած յասամանենուն: Երևի ճիշտ եմ ասում՝ Էդ ծառի անունը յասամանենի է: Գիտե՞ք՝ զարմանալին որն էր: Ծառն ամբողջությամբ, իր ողջ հմայքով` փթթած ծաղիկներով, սլացիկ կանգնած էր: Ոչ մի ճյուղ ջարդած չէր:
Չէ մի՝ սկսել ենք սիրել բնությունը… Ուղղակի ժամանակ չունենք, տեղաշարժման սահմանափակումները մոռացնել են տվել, որ պիտի մի փունջ յասաման ճպռենք: Էս տարի էլ սենց էր գարունը: Յասամանները մնացին ծառին: Ու թե ճիշտն եք ուզում իմանալ` էդ փնջերը ծառի վրա ավելի գեղեցիկ են, ավելի լավը:
Ով է ասել ջարդած ծառը կարող է սիրուն լինել: Դե եկեք խնձորի, տանձի, բալի ծառերն էլ ջարդենք դնենք տանը:
Ժողովուրդ ջան, կորոնավիրուսի դրական կողմերից մեկն էլ բնությունը սիրելու՝ բնության լուռ հառաչանքն է:
Սիրեք բնությունը, կյանքը սիրեք ու առողջ եղեք: Դե մենք էլ դեռ կհանդիպենք` խոստանում եմ:
Հայկ Մագոյան