Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները դեկտեմբերի 17-ին կստորագրեն փաստաթղթերի մեծ փաթեթ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքոմ:
Պուտինի և Յանուկովիչի հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ առեւտրա-տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սպասվում է, որ համաձայնեցվելու է էներգետիկայի, գյուղատնտեսության, տիեզեքի ուսումնասիրության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Բացի այդ, քննարկվելու են ԱՊՀ շրջանակներում համագործակցության հարցեր: