տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչն ու ընդդիմադիր առաջնորդները բանակցություններից հետո հայտարարել են հրադադարի մասին

Յանուկովիչն ու ընդդիմադիր առաջնորդները բանակցություններից հետո հայտարարել են հրադադարի մասին

108
0

022E1E91-824A-416A-B14B-4BCFB627247E_mw1024_n_s

Երեկ գիշեր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Կողմերը նաև որոշում են կայացրել սկսել բանակցությունների շարք՝ արյունահեղության կանխման և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։

Հրադադարի և համաձայնության ձեռք բերման փաստը հաստատել է նաև ընդդիմադիր «Բատկովշինա» կուսակցության առաջնորդներից Արսենի Յացենյուկը․ «Կա դրական լուր՝ Մայդանի գրոհն ու ցուցարարների հեռացումը, որը նախատեսված էր, չեղյալ է հայտարարվել։ Հիմա հայտարարվել է հրադադար և իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացի սկիզբ»,- ասվում է Յացենյուկի հայտարարության մեջ։