Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ես պատրաստ եմ հանդիպել նախագահի հետ, պատրաստ եմ քննարկել բոլոր կարևոր քայլերը: Սակայն դա կարող է վերածվել գայլի գլխին ավետարան կարդալու: Մենք նրան ասելու ենք, որ միսը շատ վատ է առողջության համար, սակայն նա շարունակելու է անել այն, ինչ ուզում է, քանի որ ընտելացել է նման կյանքին», — ասել է Կլիչկոն:
Այս պահին Կիևում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց նպատակն է վերսկսել եվրաինտեգրման գործընթացը և հասնել կառավարության հրաժարականին: