տուն Լուրեր Յանուկովիչի հարցը վերջնականապես պարզված չէ. քաղաքագետ

Յանուկովիչի հարցը վերջնականապես պարզված չէ. քաղաքագետ

98
0

 

yanukovich_101013

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազայրանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

«Բավական հետաքրքիր իրադարձություններ են զարգանում  և հիմնականում կառավարությանը հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես ընդդիմադիրները կկարողանան մեղմել կրքերը և անցնել պետականության ինստիտուտների վերականգնման գործընթացին: Այս գործընթացին խանգարում են հասարակության պահանջները և այն, որ ընդդիմությունը մինչ օրս փաստացի առաջնորդ չուներ և մրցակցությունը նաև ընդդիմադիրների շրջանում սկսել է իրեն զգացնել տալ,-ասաց քաղաքագետը և հավելեց,- և իհարկե երկրորդ կարևոր խնդիրը` Յանուկովիչի հարցը, դեռևս վերջնականապես պարզված չէ: Նրա կուսակցությունը հրաժարվել է, այլևս չի սատարում նախագահին: Խորհրդարանի խոսնակն էլ վերադարձել է խորհրդարանական աշխատանքին և հայտարարում է ընդդիմությանը սատարելու մասին: Իշխանափոխության իրավական ձևակերպումները դեռևս մինչև վերջ տրված չեն»: