«Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր, Յանուկովիչի խորհրդական Աննա Հերմանը պնդում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Ուկրաինայում։
«Ուկրաինայի նախագահը Ուկրաինայում է, սակայն ես այլևս ոչնչով նրան օգնել չեմ կարող։ Ես գիտեմ, թե որտեղ է նա, սակայն չեմ կարող ասել։
Ինչ վերաբերում է Յանուկովիչի հայտարարություներին, ապա ցավում եմ, որ նրա կողքին չէի։ Ես թույլ չէի տա, որ նա նման արտահայտություններ աներ», — Հերմանի խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։