տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչի դեմ պահանջագիրը Սպիտակ տան կայքում հավաքել է ավելի քան 100 հազար...

Յանուկովիչի դեմ պահանջագիրը Սպիտակ տան կայքում հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն

228
0

.

Սպիտակ տան կայքում տեղադրված Ուկրաինայի նախագահի և կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջագիրն արդեն հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Համաձայն Սպիտակ տան կանոնների՝ եթե կայքում տեղադրված պահանջագիրը 30 օրվա ընթացքում հավաքում է ավելի քան 100 հազար ստորագրություն, ապա այն մեխանիկորեն հայտնվում է ԱՄՆ նախագահի աշխատակազմում և ենթակա է քննարկման։

Եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելուց հետո տեղադրված պահանջագրի հեղինակները կոչ են անում՝ արգելել կառավարության անդամների մուտքն ԱՄՆ-ը, սառեցնել նրանց կամ նրանց հետ առնչվող մարդկանց և ընկերությունների հաշվեհամարները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here