տուն Լուրեր Յանուկովիչի անվան հրապարակ ունենալը սխալ չէ. Գագիկ Սահակյան

Յանուկովիչի անվան հրապարակ ունենալը սխալ չէ. Գագիկ Սահակյան

386
0

195393

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, փետրվարի 20-ին ակտիվիստներ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը, Մարիամ Մարգարյանը, Ուկրաինայի նախագահի անունը կրող հրապարակում Յանուկովիչի անունով ցուցանակի վրա փակցրել են նոր ցուցանակ, ըստ որի այդ հրապարակն այսուհետ կոչվելու է Կիեւի Մայդանում իր իրավունքների համար մարտնչող, առաջին զոհ, մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անվամբ։

Այս կապակցությամբ մենք զրուցեցինք Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ: Քաղաքապետը համոզված է, որ Յանուկովիչի անվան փողոց ունենալը սխալ չէ. «Հրապարակը անվանակոչվել է նրա բարի գործերի համար, իսկ թե հիմա ինչ է կատարվում Ուկրաինայում ես չեմ կարող ասել: Համենայնդեպս չկա դատական որոշում, որով Յանուկովիչը մեղավոր համարվի»,- եզրափակեց իր խոսքը Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: