Արդեն տեղեկացրել ենք, որ Վիլնյուսում այսօր ընթանում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Այստեղ ժամանած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է FEMEN շարժման ակտիվիստներին, որոնցից մեկը մերկացել է` բողոքելով Ուկրաինայի կառավարության այն որոշման դեմ, որով դադարեցվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը: