տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչին այս պահին սպասում են Ռադայում, որտեղ ստորագրվելու է փոխզիջումային համաձայնագիր

Յանուկովիչին այս պահին սպասում են Ռադայում, որտեղ ստորագրվելու է փոխզիջումային համաձայնագիր

118
0

1358073

Ուկրաինայի իշխանությունները համաձայնության են եկել ընդդիմության հետ և այսօր Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 14:00-ին պետք է այն ստորագրեին Գերագույն Ռադայում: Այս մասին հաղորդում է Interfax-Ukraine-ը:

Մանրամասների մասին պատմել է իշխող «Ռեգիոնների կուսակցության» ֆրակցիայի ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը:

Նա մասնավորապես ասել է, որ համաձայանագիրը ստորագրելուց հետո 48 ժամվա ընթացքում պետք է մշակվի համապատասխան օրենք, որով երկիրը հնարավոր է վեադառնա 2004 թվականի Սահմանադրությանը, որով զգալի պակասեցվում են նախագահի լիազորությունները:

Հիշեցնենք, որ ամբողջ գիշեր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդները Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների մասնակցությամբ անցկացրել են բանակցություններ, որոնք տևել են 9 ժամ:

1358074