տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը փրկություն է փնտրում չինական 10 միլիարդանոց վարկում

Յանուկովիչը փրկություն է փնտրում չինական 10 միլիարդանոց վարկում

189
0

49002

Արդեն տեղեկացրել ենք, որ չնայած Ուկրաինայում տիրող ներքաղաքական ծանր վիճակին, երբ ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր քաղաքներում պահանջում են երկրի իշխանության հաժարականը, նախագահ Յանուկովիչը մեկնել է Չինաստան: Սակայն այս այցը պատահական չէ: Նախ այն պետական է, և ըստ Ուկրաինայի նախագահի` ինքը չէր կարող հրաժարվել դրանից, քանի որ Չինաստանում տարեկան երկու պետական այց է լինում, և սա մեծ պատիվ է Ուկրաինայի համար:

Սակայն ամենակարևորն այն գումարներն են, որոնք Չինաստանը կարող է ներդնել այդ երկրի տնտեսությունում: Այս մասին գրում է The Financial Times-ը: Ըստ նույն աղբյուրի` չինական վարկերը և ներդրումները ուկրաինական տնտեսությունում կարող են կազմել ավելի քան 10 մլրդ դոլար, ինչը լուրջ խթան կհանդիսանա անկում ապրող Ուկրաինայի ֆինանսական և տնտեսական դաշտի համար:

Ներկայումս Ուկրաինան ունի հսկայական պարտքեր: Առաջիկա երկու տարիների ընթացքում ուկրաինական կառավարությունը պետք է վերադարձնի 15 մլրդ դոլարի պարտք, ինչն աննախադեպ է այս երկրի համար: Այդ գումարները գտնելու համար երկրի իշխանությունները դիմել են մեկ այլ քայլի` սկսել են վաճառել երկրի ոսկու պաշարները: Նոյեմբերին այն կրճատվել է 1,6 մլրդ դոլարով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here