Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է ԵՄ հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր: Այս մասին լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Հաղորդում է BBC-ն:
«Յանուկովիչն ինձ հետ զրույցի ժամանակ հասկացրեց, որ մտադիր է ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը», — ասել է Էշթոնը` չմանրամասնելով, թե երբ դա կարող է տեղի ունենալ: