Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հնարավոր է, պաշտոնանկ անի տնտեսական բլոկի և արտաքին գործերի նախարարներին, ում մեղադրում է՝ ժամանակին ասոցացման պայմանագրի բացասական կողմերի մասին իշխանություններին տեղյակ չպահելու համար: Այս մասին գրում է «Կոմերսանտ- Ուկրաինան»:
Իշխող կուսակցությունում այս տեղեկությունը չեն հերքել. «Կարծում եմ, որ պատասխանատվություն պետք է կրեն նրանք, ովքեր կապ ունեն տնտեսական բլոկի հետ: Պետք է քննարկել թե ներկա նախարարներին և թե նրանց, ովքեր այդ պաշտոնները զբաղեցրել են նախկինում», — թերթին ասել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Վլադիմիր Օլիյնիկը:
Բացի այդ, լուրեր են տարածվել, որ կոմունիստները կարող են միանալ ընդդիմությանը և նախաձեռնել գործող կառավարության հրաժարականը: