տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը ծափարում է եվրաինտեգրման համար պայքարողներին

Յանուկովիչը ծափարում է եվրաինտեգրման համար պայքարողներին

182
0

6825-730785

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ծափահարում է բոլոր նրանց, ովքեր հանրահավաքներում պայքարում են եվրաինտեգրման համար։ Նա նաև նշել է, որ ակցիաներին դուրս են եկել նրանք, ովքեր լուծում են իրենց քաղաքական խնդիրները 2015 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին հաղորդում է Ria-Novosti գործակալությունը։

«Ասոցացման այդ պայմանագրում ընդամենը 610 մլն եվրոյի տեխնիկական օգնության գումար է նշվում։ 2010 թվականից երեք տարի շարունակ մեզ ցուցադրում էին այն՝ գեղեցիկ փաթեթավորված քաղցրավենիքի նման և ասում՝ դուք այն կստանաք, երբ համաձայնություն ստորագրեք ԱՄՀ-ի հետ։ Չեմ ցանկանում կոշտ խոսել, սակայն պետք չէ մեզ այդպես նվաստացնել։ Մենք լուրջ երկիր ենք․․․ եվրոպական», — ասել է Յանուկովիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here