Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Ըստ ռուսական պարբերականի՝ Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածի կասկածանքով։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Առայժմ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ուկրաինական լրատվամիջոցները փոխանցել էին, որ Յանուկովիչը մահացել է Ռոստովի հիվանդանոցներից մեկում։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։