տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը Լիտվայի նախագահին պատմել է Ռուսաստանի սպառնալիքների և շանտաժի մասին

Յանուկովիչը Լիտվայի նախագահին պատմել է Ռուսաստանի սպառնալիքների և շանտաժի մասին

190
0

a1-foto2315

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Լիտվայի նախագահ Դալա Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցի ժամանալ պատմել է, որ Ուկրաինան չի ստորագրում ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ ենթարկվել է Ռուսաստանի կողմից տնտեսական սպառնալիքների և շանտաժի: Այս մասին հաղորդում է լիտվական BNS-ը:

Լիտվայի նախագահի խորհրդականը մասնավորապես ասել է. «Ուկրաինան չի դիմացել տնտեսական ճնշման և շանտաժի։ Նրան սպառնացել են սահմանափակել դեպի Ռուսաստան ապրանքների առաքումը, հատկապես դա կվերաբերվի` Արևելյան Ուկրաինայի ընկերություններին, որտեղ կենտրոնացած է արդյունաբերական հզորությունների հիմնական մասը, ուր ներգրավված են հարյուր հազարավոր մարդիկ: Կարծիք կա, որ Ուկրաինան միլիարդավոր դոլարների վնասներ կկրի: Այսպիսին էին նախագահ Յանուկովիչի պատճառաբանությունները նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ»:

Լիտվայի նախագահի օգնականը նաև նշել է, որ նման «ոչ քաղաքակիրթ մեթոդներով ստեղծված միությունները չեն կարող երկարատև լինել»:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի դադարեցման որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here