Կիևում շարունակվում են Ուկրաինայի նախագահի և վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։
Սակայն դա չի խանգարում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իրականացնել պաշտոնական այցերն արտասահման։ Այսօր հայտնի է դարձել, որ Յանուկովիչն, այնուամենայնիվ, դեկտեմբերի 3-6-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «5-րդ ալիքը»։
Դեկտեմբերի երկուսին Յանուկովիչն ասել է, որ «Թեպետ երկրի ներքին իրավիճակն այքան էլ բարենպաստ չէ այցերի համար, սակայն եթե ես հրաժարվեմ դրանից, կտուժի տնտեսությունը»։ Յանուկովիչն այս այցը կարևոր է համարում, նշելով, որ Չինաստանը տարեկան կազմակերպում է ընդամենը երկու պետական այց, որոնցից մեկն ուկրաինական նախագահինն է։